Ընդդիմադիր ադրբեջանական թերթերն արտաքսվել են իրենց զբաղեցրած տարածքից

PanARMENIAN.Net - «Գյունդելիկ Ազերբայջան» եւ «Իրական Ազերբայջան» թերթերը արտաքսվել են իրենց զբաղեցրած տարածքից: Արտաքսման նախաձեռնողը Արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) է: Այդ մասին հաղորդել է «Գյունդելիկ Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Շահվելեդ Չոբանօղլուն: «ԱԻՆ-ի ներկայացուցիչները պնդում են, որ նորակառույց բարձրահարկ շենքի ստորին հարկերը գտնվում են վթարային վիճակում եւ ամրացման կարիք ունեն: Ինչպես հայտնի է, «Գյունդելիկ Ազերբայջան» եւ «Իրական Ազերբայջան» թերթերը վարձակալում էին տարածքներ հենց շենքի առաջին հարկում: Ըստ տրամաբանության, եթե առաջին հարկերը վթարային են, ապա ամրացման համար շենքից պետք է վերաբնակեցվեն նաեւ բնակարանների բնակիչները: Սակայն բնականաբար, այդպես չի լինի: Մեզ ուղղակի դուրս են շպրտում այն տարածքից, որի վարձակալության համար մենք վճարել ենք մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը: Եվ դեռեւս հայտնի չէ, կհաջողվի արդյոք մեզ վերադարձնել մեր դրամը: Մենք չգիտենք, թե երբ կկարողանանք վերսկսել մեր թերթերի թողարկումը»,-ասել է Շ.Չոբանօղլուն:



Նրա խոսքերով, ապօրինի արտաբնակեցման համար «Գյունդելիկ Ազերբայջան» եւ «Իրական Ազերբայջան» թերթերը դատի կտան Ադրբեջանի ԱԻՆ-ին: Շահվելեդ Չոբանօղլուն նշել է, որ աշխատանքն այդ ուղղությամբ տարվում է եւ փաստաբանի հետ կապված հարցը լուծելուն պես նրանք կդիմեն դատարան: «Մենք կպայքարենք մեր իրավունքների համար»,-հայտարարել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---