ԶԼՄ-ներ. Եգիպտոսը ռազմակայան կտրամադրի Ռուսաստանին![]() 10 հոկտեմբերի 2016 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը բանակցում է Եգիպտոսի հետ ռազմական օբյեկտների վարձակալության մասին, այդ թվում եգիպտական Սիդի Բարանի քաղաքում գտնվող նախկին խորհրդային ռազմաօդային ռազմակայանի վերաբերյալ: Ռազմակայանի վերագործարկումը կնշանավորի երկու երկրների համագործակցության նոր մակարդակը, ինչպես նաև կնպաստի որոշ աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում: Բանակցություններում խոսքը գնում է 2019թ. մասին` մինչ այդ, եթե կողմերը պայմանավորվեն, ռազմակայանի վերականգնման աշխատանքները կարող են ավարտված լինել: Այդ մասին «Իզվեստիային» է հայտնել միանգամից 2 աղբյուր` մեկը դիվանագիտական շրջանակներից, մյուս` ռազմական գերատեսչությունից: Կահիրեն, ըստ աղբյուրների, պատրաստ է ռազմակայանը վաձակալությամբ Մոսկվային հանձնել: Ըստ այս փուլի պայմանավորվածությունների, ՌԴ-ն սարքավորումները կտեղափոխի ծովով: Ավելին` ռազմակայանում մշտական տեղակայում կունենա ՌԴ զորակազմը, սակայն զինծառայողների քանակը սահմանափակ կլինի: Ըստ ռազմական աղբյուրի, Ռուսաստանին ռազմակայան է հարկավոր հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում քաղաքական անկայունության պայմաններում աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս պահի դրությամբ ՌԴ միակ ռազմաօդային բազան նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս գտնվում է Սիրիայում` Հմեյմիմում: Հմեյմիմը անհատույց օգտագործման հանձնվեց ռուսական կողմին 2015-ի օգոստոսի 26-ին, իսկ 2015-ի սեպտեմբերի 30-ին այնտեղ տեղակայվեց ՌԴ ՌՕՈւ ավիացիոն խումբը, որը մասնակցում է ռազմական գործողությանը Սիրիայում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |