«Սպիտակ ձեռնափայտ» Մոսկվայի բարեգործական փառատոնին կմասնակցի Սպենդիարյանի դպրոցի սանը

«Սպիտակ ձեռնափայտ» Մոսկվայի  բարեգործական փառատոնին կմասնակցի Սպենդիարյանի դպրոցի սանը

PanARMENIAN.Net - Դիանա Գուրցկայայի բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը (ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան):

Փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումն արդի գործընթացներում, ինչպես նաև նպաստել երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և կարծրատիպերի հաղթահարմանը:

Հայաստանից, նախորդ տարիներին փառատոնին մասնակցել են Երևանի Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը (դաշնամուր, 2010 թ., 2011 թ.), Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գևորգյանը (երգեցողություն, 2012 թ.), Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը (երգեցողություն, 2014 թ.):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---