2020-ին դեպրեսիան Երկիր մոլորակի ամենատարածված հիվանդությունը կլինի10 հոկտեմբերի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: Այն նշվում է Առողջության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, որի նպատակն է իրազեկել հանրությանը հոգեկան առողջության խնդիրների մասին: Առաջին անգամ Հոգեկան առողջության համաշխարհային օրը նշվել է 1992-ին: Օրվա նշելու առաջնային նպատակն է նվազեցնել հոգեական խանգարումներով տառապողների քանակը: Հոգեկան առողջությունը մարդու առողջության անբաժան մասն է ու կարևորագույն բաղադրիչը` հանդիսանալով մարդու բարեկեցության և հանրության կյանքի հիմքը: Ըստ ԱՀԿ-ի, Երկիր մոլորակի յուրաքանչյուր 5-րդ բնակիչը տառապում է այս կամ այն հոգեկան խանգարումով, իսկ յուրաքանչյուր երկրորդը կարող է հոգեկան խանգարում ունենալ կյանքի ընթացքում: Նրանց մեծամասնությունը` 52 տոկոսը, սահմանային հոգեկան խանգարումներով անձինք են: Ամենատարածված հոգեկան խանգարումը դեպրեսիան է: Ըստ ԱՀԿ կանխատեսման, 2020-ին դեպրեսիան առաջին տեղում կլինի տարվա ընթացքում անաշխատունակության տևողությամբ այլ հիվանդությունների թվում: Այժմ դեպրեսիայով է տառապում կանանց 26%-ը և տղամարդկանց 12%-ը: Ոչ պակաս կարևւոր խնդիր են ինքնասպանությունները, որոնք մի շարք դեպքերում շաղկապված են դեպրեսիայի հետ: Ըստ ԱՀԿ, տարեկան ավելի քան 800.000 մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով, որը մահվան երկրորդ տարածված պատճառն է 15-29 տարեկան անձանց շրջանում: Ըստ ԱՀԿ գնահատականների, երեխաների ու դեռահասների մոտ 20%-ն աշխարհում հոգեկան խանգարում ունի: Հոգեկան խանգարումների մոտ կեսը սկիզբ է առնում մինչև 14 տարեկան: Հոգեկան խանգարումներն այլ հիվանդությունների տարածման կարևոր ռիսկային գործոն են, ինչպես նաև ոչ միտումնավոր և միտումնավոր վնասվածքների պատճառ: 2016-ին Հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեման է «Առաջին հոգեբանական օգնությունը», որը համամարդկային աջակցության միջոցների համախումբ է, ուղղված մերձավորներին օգնելուն: Առաջին հոգեբանական օգնությունը հիմնված է 4 հենասյուն ունի` պաշտպանել մարդու անվտանգությունը, արժանապատվությունն ու իրավունքը, հարմարեցնել սեփական գործողությունները մարդկանց մշակութային ավանդույթներին, իրազեկ լինել արտակարգ իրավիճակներում արձագանքման անհրաժեշտ միջոցներին, հոգ տանել սեփական անձի մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |