Ցեղասպանություն. ANCA-ն կոչ է անում հույներին եւ ասորիներին միանալ պատմական արդարության համար մղվող պայքարին21 մայիսի 2007 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ հունական եւ ասորական համայնքներին միանալ պատմական արդարության համար մղվող պայքարին Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանությունների հարցում: Ինչպես հաղորդում է ANCA-ն, մայիսի 19-ը համայն աշխարհում նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր, որը սկսվեց Օսմանյան կայսրությունում եւ շարունակվեց քեմալիստական Թուրքիայում: «Հիշատակի այս օրը մենք միանում ենք ԱՄՆ հունական համայնքին եւ կոչ անում Թուրքիայի հանցագործությունների զոհերին աշխատել միասին, հասնելու համար այդ հանցագործությունների լիարժեք ճանաչմանն ու դատապարտմանը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչված է Հունաստանի, Կիպրոսի, ԱՄՆ-ի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Ֆլորիդայի, Հարավային Կարոլինայի, Մասաչուսեթսի, Պենսիլվանիայի, Իլինոյսի եւ այլ նահանգների կողմից: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայում ոչնչացվել են շուրջ 2 միլիոն քրիստոնյաներ` հայեր, հույներ եւ ասորիներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |