Ռուսական ռազմածովային բազան սիրիական Տարտուսում մշտական կդառնա![]() 10 հոկտեմբերի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սիրիական Տարտուսում մշտական ռազմածովային բազա կստեղծի: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Նիկոլայ Պանկովը Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նիստում: «Համապատասխան փաստաթղթերն այժմ պատրաստ են, դրանք միջգերատեսչական համաձայնեցման փուլում են»,-ասել է Պանկովը: Նա հավելել է, որ դրանց պատրաստության աստիճանը «բավականին բարձր է»: «Հուսով ենք, որ շուտով կխնդրենք ձեզ վավերացնել այդ փաստաթղթերը, ինչպես այսօր ենք դա անում»,-ասել է փոխնախարարը, հայտնում է «Վեդոմոստի» թերթը: Տարտուսը մեծությամբ երկրորդ նավահանգիստն է Սիրիայում Լաթաքիայից հետո: Այստեղ է գտնվում ԽՍՀՄ նախկին տարածքից դուրս միակ ՌԴ ՌԾՈւ նյութատեխնիկական ապահովման կետը, որտեղ սպասարկվում են Միջերկրական ծովում գտնվող նավերը: Բազան գործում է 1971-ից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |