Ռուսական ռազմածովային բազան սիրիական Տարտուսում մշտական կդառնա10 հոկտեմբերի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սիրիական Տարտուսում մշտական ռազմածովային բազա կստեղծի: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Նիկոլայ Պանկովը Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նիստում: «Համապատասխան փաստաթղթերն այժմ պատրաստ են, դրանք միջգերատեսչական համաձայնեցման փուլում են»,-ասել է Պանկովը: Նա հավելել է, որ դրանց պատրաստության աստիճանը «բավականին բարձր է»: «Հուսով ենք, որ շուտով կխնդրենք ձեզ վավերացնել այդ փաստաթղթերը, ինչպես այսօր ենք դա անում»,-ասել է փոխնախարարը, հայտնում է «Վեդոմոստի» թերթը: Տարտուսը մեծությամբ երկրորդ նավահանգիստն է Սիրիայում Լաթաքիայից հետո: Այստեղ է գտնվում ԽՍՀՄ նախկին տարածքից դուրս միակ ՌԴ ՌԾՈւ նյութատեխնիկական ապահովման կետը, որտեղ սպասարկվում են Միջերկրական ծովում գտնվող նավերը: Բազան գործում է 1971-ից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |