Բոքսի աշխարհի նախկին չեմպիոն, Հայաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուն դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - Բոքսի աշխարհի նախկին չեմպիոն, Հայաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածու Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է մայիսի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ի մոտ հայտարարած անժամկետ հացադուլը: Նա պահանջում էր անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները թիվ 11 ընտրատարծքում, որտեղ առաջադրել էր իր թեկնածությունը մեծամասնական ընստրակարգով: Բոքսի աշխարհի նախկին չեմպիոնը դադարեցրել է հացադուլը, քանի որ այսօր մայիսի 21-ին նրան է այցելել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը եւ խնդրել է դադարեցնել հացադուլը` նշելով, որ եթե կան հարցեր, ապա մի քանի օրից նրանք միասին կքննարկեն դա: «Ես շնորհակալ եմ վարչապետին, որ գտավ մի քանի րոպե ժամանակ եւ այցելեց ինձ»,-նշել է Իսրայել Հակոբկոխյանը` հավելելով, որ ինքը «օրինապաշտ քաղաքացի է եւ մի մարդ, որը հարգում է պաշտոնատար անձանց», ուստի եւ կատարել է վարչապետի խնդրանքը: Նշենք, որ Հակոբկոխյանի պահանջներից մեկն էր հանդիպումը վարչապետի հետ: «Ինձ ասացին, որ մայիսի 12-ի բոլոր ընտրախախտումների ետեւում վարչապետ Սերժ Սարգսյանն է կանգնած, ահա ես էլ ցանկանում եմ, որ նա գա ինձ մոտ եւ տղամարդավարի հավաստիացնի, որ դա զրպարտություն է»-ավելի վաղ ասել էր նա, հաղորդում է«Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ ըստ Հակոբկոխյանի, քվեարկության օրը թիվ 11 ընտրատարածքում գրանցվել են մի շարք խախտումներ, որոնք էապես ազդել են քվեարկության արդյունքի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---