Գերմանիայի ԱԳՆ-ն առաջարկում է միավորել Սիրիայի վերաբերյալ Ֆրանսիայի և ՌԴ բանաձևերը10 հոկտեմբերի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ-ն առաջարկում է միացնել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ բանաձևի ռուսական և ֆրանսիական տարբերակները` վերջ դնելու համար Հալեպում շարունակվող մարտերին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Զավսան Շեբլին: «Խոսքն այն մասին է, որ հնարավորություն գտնվի միացնելու բանաձևերը, որ ներկայացվի մեկ բանաձև, որը կստանա ՄԱԿ ԱԽ աջակցությունը և մենք, վերջապես, կկարողանանք վերջ տալ այն դժոխքին, որ շարունակվում է Սիրիայում»,-ասել է նա: Նա պարզաբանել է, որ ՌԴ-ն չի սատարում թռիչքներից զերծ գոտու ստեղծմանը Հալեպում, մինչդեռ Գերմանիան, հակառակը, դա անհրաժեշտ պայման է համարում: Շեբլին ասել է նաև, որ Բեռլինն արդեն մատնանշել է Մոսկվային, որ հարկավոր է ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա` բարելավելու համար հումանիտար իրավիճակը: Ռուսական նախագծով հավանություն է տրվում Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությանը Հալեպից գրոհայիններին դուրս բերելու վերաբերյալ, ինչպես նաև կոչ է արվում պահպանել ՌԴ և ԱՄՆ սեպտեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Հալեպում, որի պահպանման դիտարկումը կհանձնարարվի Ժնևում գործող Սիրիայի աջակցության միջազգային խմբին: Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է: Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |