Վրացական կուսակցությանը 35 ձայն է պակասում խորհրդարան անցնելու համար10 հոկտեմբերի 2016 - 19:50 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանի հայրենասերների ալյանս» կուսակցությանը, որը երկրում անցած խորհրդարանական ընտրություններին ստացել է ձայների 4.998%-ը, դեռևս կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքի անհրաժեշտ ձայները: 88132 ձայն հավաքած կուսակցությանն անհրաժեշտ է ևս 35 ձայն: Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Մանանա Միկելաձեն հայտնել է, որ տվյալները վերջնական չեն՝ ամփոփ արդյունքները հայտնի են դառնալու 19 օրվա ընթացքում: «Բավական կլինի արդյոք 4.998%-ը խորհրդարան անցնելու դեպքում, թե ոչ, կքննարկի ԿԸՀ-ը», - ասել է նա: Հոկտեմբերի 8-ին կայացած ընտրություններին հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ հավաքելով 48.6%, «Միասնական ազգային շարժումը» հավաքել է 27.1%: Մնացած ուժերը չեն հաղթահարել 5% շեմը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |