ՄԱԿ. Հաիթիին $119 մլն օգնություն է անհրաժեշտ10 հոկտեմբերի 2016 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է 119 մլն դոլար օգնության անհրաժեշտության մասին, որը պետք է տրամադրվի Հաիթիի հարավ-արևմուտքում «Մեթյու» փոթորկից տուժածներին: Reuters-ին հղումովGazeta.ru-ն հաղորդում է, որ առնվազն 750 հազար մարդ օգնության կարիք ունի: «2010-ի երկրաշարժից հետո «Մեթյու» փոթորիկը Հաիթիում հանգեցրել է խոշորագույն հումանիտար աղետի, երբ երկիրն արդեն բախվել էր խոլերայի և սննդի պակասի խնդրին»,- ասվում է հաղորդագրությունում: Միջոցները կօգտագործվեն մարդկանց սննդով, խմելու մաքուր ջրով և ապաստանով ապահովելու համար: «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 1000-ի:Փոթորիկն աղետալի հետևանքներ ունեցավ Հաիթիի համար` ոչնչացվել են կամուրջներ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեռ: Ավերածություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Փոթորիկը փաստացի հիմնահատակ ավիրել է Գրանդ Անս դեպարտամենտի վարչական կենտրոնը` Ժերեմի քաղաքը, որտեղ ոչնչացվել է շենքերի 80%-ը: Միայն Ռոշ ա Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |