Մոսկվան որպես Երեւանի եւ Բաքվի բարեկամ անում է ամեն ինչ Ղարաբաղի հարցով վերջնական արդյունքի հասնելու համար

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը պետք է շատ մեծ, եթե ոչ առանցքային դերակատարություն ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանը համարում է, որ Ռուսաստանը եղել է, կա եւ կմնա կովկասյան պետություն, այսինքն նա միշտ ներկա կլինի տարածաշրջանում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում: Նրա խոսքերով, կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի ակտիվ դիրքորոշումը: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում»,-ընդգծել է Մամեդյարովը: Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կովկասը պետք է մնա խաղաղ, կայուն տարածաշրջան, ինչին համաձայն են երկու կողմերը: Նրա խոսքերով, այդ առումով չի կարող չմտահոգել մի շարք հակամարտությունների չլուծված վիճակը:



«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում եւ կողմերը, եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ինտենսիվ են աշխատում: Համոզված եմ, որ բոլոր կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի հասնել բոլորի համար ընդունելի պայմանավորվածությունների: Ռուսաստանը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամ անում է ամեն ինչ Ղարաբաղի հարցով վերջնական արդյունքի հասնելու համար»,-հայտարարել է Ս.Լավրովը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---