Ազատազրկման վայրերում մոնիթորինգը կիրականացվի հատուկ սարքավորումների օգնությամբ

Ազատազրկման վայրերում մոնիթորինգը կիրականացվի հատուկ սարքավորումների օգնությամբ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելաման վարչությունը համալրվել է ազատությունից զրկման վայրերում ջերմաստիճանի և խոնավության, լույսի, տարածության և մակերեսի չափման հատուկ սարքավորումներով: Հատուկ նպատակի համար նախատեսված այդ սարքավորումները կօգտագործվեն քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման և ազատությունից զրկման այլ վայրերում մոնիթորինգ իրականացնելիս, ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ սարքավորումների օգտագործումը կնպաստի Պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի, խոշտանգումների կանխարգելման ոլորտում առավել արդյունավետ գործունեություն իրականացնելուն: Սարքավորումները ձեռք են բերվել «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---