Save the Children. Աշխարհում ամեն 7 վայրկյանը մեկ դեռահաս աղջիկ է ամուսնանում![]() 11 հոկտեմբերի 2016 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում ամեն 7 վայրկյանը մեկ 15 տարի չլրացած աղջիկ է ամուսնանում, ասվում է Save the Children կազմակերպության զեկույցում: Աֆղանստանի, Եմենի, Հնդկաստանի և Սոմալիի պես երկրներում 10 տարեկան աղջիկներին ստիպում են ամուսնանալ տարիքով շատ ավելի մեծ տղամարդկանց հետ, ասվում է զեկույցում: Վաղաժամ ամուսնությունները հաճախ քանդում են աղջիկների կյանքը` նրանք զրկվում են կրթություն ստանալու և զարգանալու հնարավորությունից: Նաև նրանց փաստացի զրկում են մանկությունից, հայտնում է BBC-ին: Ըստ հետազոտության հեղինակների, վաղ ամուսնացած աղջիկները սովորաբար չեն կարողանում դպրոց այցելել: Տնային բռնության, հալածանքների և սեռական բռնության ենթարկվելու նրանց շանսերը շատ ավելի մեծ են: Աղջիկները շուտ են հղիանում, հիվանդանում են սեռավարակներով, այդ թվում ՄԻԱՎ-ով: Վաղ ամուսնությունները հատկապես տարածված են աղքատ երկրներում, որտեղ զինված հակամարտություններ կան և հումանիտար ճգնաժամ: Օրինակ, աղջիկներին հաճախ ամուսնացնում են փախստականների ընտանիքները` ցանկանալով փրկել նրան աղքատությունից: Զեկույցում նաև երկրների վարկանիշ կա` ըստ աղջիկների տրվող հնարավորությունների: Վարկանիշում հաշվի են առնված մանկական ամուսնությունների տարածումը, առաջին ծննդաբերության տարիքը, մայրական մահացությունը, կանանց կրթության մակարդակն ու այլ գործոններ: 144 երկրների ցանկում Հայաստանն ըստ այդ վարկանիշի 46-րդ տեղում է: Ցուցակը եզրափակում են Նիգերը, Չադը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Մալին ու Սոմալին: Բոլոր այդ երկրներում աղջիկները վաղ են ամուսնանում և վաղ են երեխաներ ունենում, հաճախ մահանում են ծննդաբերության ժամանակ և հազվադեպ են կրթություն ստանում: Վարկանիշը գլխավորում են Հյուսիսային Եվրոպայի երկրները` Շվեդիան, Ֆինլանդիան և Նորվեգիան: ԱՄՆ-ն 32-րդ տեղում է մայրական մահացության բարձր ցուցանիշի պատճառով` ԱՄՆ-ում 100.000 ծննդաբերությունից 14-ն ավարտվում է կնոջ մահով: Մայրական մահացության նույնպիսի մակարդակ կա Ուրուգվայում և Լիբանանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |