«Գազպրոմբանկը» հայաստանցի ներդրողներին է վաճառել իր դուստր ձեռնարկություն Առէկսիմբանկը

«Գազպրոմբանկը» հայաստանցի ներդրողներին է վաճառել իր դուստր ձեռնարկություն Առէկսիմբանկը

PanARMENIAN.Net - «Գազպրոմբանկը» հայաստանցի ներդրողներին է վաճառել իր դուստր ձեռնարկություն Առէկսիմբանկը, որը սեպտեմբերին հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցներին ենթակա ձեռնարկությունների ցանկում: Այդ մասին հայտնել է, ռուսական վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Գազպրոմն Առէկսիմբանկի 100% վաճառել է մի խումբ ներդրողների Հայաստանից: Միևնույն ժամանակ, Գազպրոմբանկը շարունակում է մասնակցել մի շարք ներդրումային նախագծերի, որոնք իրականացվում են Հայաստանում»,-հայտնում է բանկը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 7-ից Գազպրոմբանկը կասեցրել է Հայ-ռուսական արտահանման և ներմուծման բանկի բաժնետոմսերի 100% տնօրինելու իրավունքը:

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների հսկողության բաժինը պատժամիջոցներ սահմանեց ռուսական «Գազպրոմի» մի շարք դուստր ձեռնարկությունների, Գազպրոմբանկի և ֆիզիկական անձանց դեմ:

Առէկսիմբանկում հայտարարել էին, որ ԱՄՆ կողմից պատժամիջոցների սահմանումը չի անդրադառնա ոչ հաճախորդների, ոչ բանկի աշխատանքի վրա և աշխատանքը բոլոր ուղղություններով իրականացվում է անխափան և ամբողջ ծավալով:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:

Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---