Բրիտանական ֆունտն առաջին անգամ եվրոյից ցածր է գնահատվել

Բրիտանական ֆունտն առաջին անգամ եվրոյից ցածր է գնահատվել

PanARMENIAN.Net - Ֆունտ ստերլինգի միջին փոխարժեքը եվրոյի համեմատ բրիտանական օդանավակայանների փոխանակման կետերում առաջին անգամ նվազել է մինչև 99 եվրոցենտ:

Ամենացածր գինը գրանցվել է Սաութհեմփթոնի օդանավակայանի Moneycorp գրասենյակում, որտեղ 1 ֆունտի համար տալիս էին 0,88 եվրո, գրում է BBC-ին:

Լավագույն փոխարժեքը գրանցվել է Գլազգոյի Փրեսթվիք օդանավակայանի Change Group գրասենյակում, որտեղ 1 ֆունտի համար տալիս էին 1,06 եվրո:

Բրիտանական արժույթի փոխարժեքը նվազում է 2016-ի հունիսից ի վեր` Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի օգտին ավարտված հանրաքվեից հետո:

Բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը դոլարի համեմատ հասել է 1985-ից ի վեր նվազագույն նիշին Եվրամիությունից դուրս գալու ժամկետների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունից հետո:

Հոկտեմբերի 4-ի դրությամբ ֆունտի փոխարժեքը դոլարի համեմատ նվազել է մինչև 1,2748 դոլար 1 ֆունտի դիմաց: Մինչդեռ նախորդ սակարկությունների ժամանակ 1 ֆունտը սակարկվում էր 1,2836 դոլարի սահմանում: Այդպիսով գրանցվել է 1985 թ. ի վեր նվազագույն ցուցանիշը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---