«Շիրակ կենտրոն»-ի ղեկավարի դեմ քրգործ կարող է հարուցվել. Բարեգործության դիմաց հարկեր պետք է վճարեն![]() 11 հոկտեմբերի 2016 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից հայտնել են, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ մլն դրամի հարկ ու տուրքը վճարելու համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը, տեղեկացնում է կենտրոնը: Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են: «Միակ ճանապարհը մնացել է այդ գումարի հայթայթումն ու վճարումը: Փաստորեն ստացվում է, որ տարբեր բարերարների և հովանավորների կողմից գնված 10 բնակարանի արժեքի 10 տոկոսը պարտադրված է փակել «Շիրակ կենտրոնը»: Եվ քանի որ կազմակերպությունը չունի նման միջոցներ և չէր կարող ունենալ՝ պարտադրված դրամահավաք է նախաձեռնել, ակընկալելով, որ դրամահավաքին առաջին հերթին կարձագանքեն և կաջակցեն կազմակերպության այն գործընկերները, որոնց աջակցությամբ և միջնորդությամբ գնվել են հարկման ենթակա բնակարանները», - ասված է կենտրոնի հաղորդագրությունում: «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ Գյումրու վագոն-տնակներում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող վերջին երկու-երեք տարիների ընթացքում բարերարների կողմից 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, միայն ընթացիկ տարում՝ 16 բնակարան: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին՝ www.shirakcentre.am կայքում ու նաև սոցիալական կայքերի էջերում ներկայացվելու է հայտարարված դրամահավաքին մասնակցած նվիատուների և ստացված գումարների մասին մանրամասն տեղեկատվություն: Նվիրատվություններ կարող եք կատարել հետևյալ բանկային հաշվեհամարներից որևէ մեկին՝ Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22 AMD – 2052622035941001 EUR – 2052622035941040 RUB – 20526 22035941041 USD – 20526 22035941020 Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց, Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020 Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ ՀԱՎՀՀ՝ 05532775 «Շիրակ կենտրոն» ՀԿ Կարդացեք նաև՝ «Շիրակ կենտրոնը» չի ստացել վարչապետի պատասխանը. Բարեգործության դիմաց հարկեր վճարել մտադիր չէ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |