Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից մրգի ներկրման արգելքը![]() 11 հոկտեմբերի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից նարնջի, մանդարինի, ծիրանի, դեղձի և սալորի ներկրման արգելքը: Համապատասխան որոշումը հրապարակված է ՌԴ կառավարության կայքում: Այն մասին, որ ՌԴ կառավարությունը որոշել է թույլ տալ կորիզավորների և ցիտրուսների ներկրումը Թուրքիայից, հոկտեմբերի 10-ին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին: «Դա փոխշահավետ որոշում է, ՌԴ գյուղատնտեսությունը նման մթերք չի արտադրում: Իսկ թուրքական մրգերի առկայությունը կարող է նպաստել գների նվազմանը ՌԴ ներքին շուկայում»,-ասել է ՌԴ նախագահը, հայտնում է Ինտերֆաքսը: Թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո ՌԴ կառավարությունն արգելել էր սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: Ռուս-թուրքական դիմակայության ընթացքում զգալիորեն աճել էր Հայաստանից մրգի ու բանջարեղենի արտահանումը ՌԴ: 2016-ի հունվար-օգոստոսի ընթացքում ՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի համեմատ աճել է ավելի քան $63.7 մլն-ով (ընդ որում, դեպի ՌԴ արտահանումն աճել է $83.4 մլն-ով, փոխարենը $16մլն-ով նվազել է արտահանումը դեպի Ուկրաինա): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |