Իրանի հետ լավ հարաբերությունների պահպանումը կենսականորեն կարեւոր է Հայաստանի համար22 մայիսի 2007 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը, լինելով Իրանի եւ ԱՄՆ-ի դաշնակիցը, ցույց է տալիս, թե ինչպես կարող է լարվածությունն այդ երկու երկրների միջեւ խախտել դիվանագիտական հավասարակշռությունը տարածաշրջանում: Որքան աճում է լարվածությունը Իրանի եւ Արեւմուտքի միջեւ, այնքան Հայաստանի համար դժվար է դառնում պայմանավորվել հաճախակի հակամարտող միությունների մասին իր բարդ շրջապատում: Նրա խախւոտ վիճակը ցույց է տալիս Արեւմուտքի եւ Իրանի միջեւ դիմակայության պոտենցիալ ապակայունացնող հետեւանքները ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ Հարավային Կովկասում»,-ասվում է «Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ» հոդվածում, որ հրապարակվել է «The Christian Science Monitor» թերթում: Ըստ հոդվածի հեղինակների, տեղի լարվածությունն ուժեղացնում է նոր գլոբալ ուշադրությունը տարածաշրջանի հանդեպ, որի հետեւանքով երկրները հայտնվել են մրցակից շահերի կենտրոնում: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությոնը, Թուրքիան եւ Իրանը կարեւոր տնտեսական կան քաղաքական շահեր ունեն տարածաշրջանում: Իրանի հետ լավ հարաբերությունների պահպանումը կենսականորեն կարեւոր է Հայաստանի` փոքր, մեկուսացված երկրի համար: Նրա հիմնական սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ են եւ երկիրն մինչ այժմ գտնվում է սառը պատերազմի վիճակում Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի` չճանաչված էթնիկ հայկական պետության համար, որն իրավաբանորեն շարունակում է մնալ մահմեդական Ադրբեջանի մի մասը: Սակայն ԱՄՆ-ն Հայաստանի հիմնական դոնորն է, որը նաեւ միակն է, որ հումանիտար օգնություն է ցուցաբերում Ղարաբաղին: Մոտակա հինգ տարիներին Հայաստանը կստանա եւս 235 մլն դոլար նախագահ Բուշի միջազգային զարգացման «Հազարամյակի մարտահրավերներ» գլխավոր ծրագրի միջոցով: Վերլուծաբաններն ասում են, որ ռազմական բախումը Իրանի հետ աղետ կհանդիսանա տարածաշրջանի համար եւ շատերը Երեւանում վախենում են, որ դրա հետեւանքները կանդրադառնան Հարավային Կովկասում Իրանի հարեւանների` Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Իրենց հերթին քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ նույնիսկ եթե այս դիմակայությունը չհասնի ռազմական միջամտության, լարվածության աճը Իրանի եւ Արեւմուտքի միջեւ կարող է խախտել տարածաշրջանի նուրբ դիվանագիտական հավասարակշռությունը»,-գրում է թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |