Հայաստանի ընտրություններին ընտրողը քվեարկում էր ելնելով իրատեսական պրագմատիզմից

PanARMENIAN.Net - Հայաստանի ընտրություններին ներկա դիտորդական առաքելության գնահատականը բավականին բարձր էր: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի տնօրեն (ԶԼՄԿԻ), քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Գոյություն ունի ընտրությունների գնահատման մի քանի աստիճան, որոնք ընդունված են ԵԱՀԿ-ում: Առաջին աստիճանը զարգացած ժողովրդավարական տեխնոլոգիաներով երկրներին է վերաբերում, երկրորդը` հանրության ժողովրդավարացման ակնհայտ առաջընթացով երկրներին: Եւ այսպես, Հայաստանն ստացել է այդ գնհատման երկրորդ աստիճանը: Դա առավելագույնն է, ինչ մենք կարող էինք ստանալ»,- ընդգծել է Իսկանդարյանը:



Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ առաքելության հաշվետվությունները երկրորդ պարբերությունից այն կողմ ոչ մեկ չի կարդում եւ բոլոր մանր խախտումները պարզապես բաց են թողնվում: «Սակայն ի՞նչն ենք մենք եւ նրանք անվանում խախտումներ: Հայ քաղաքական գործիչները ընտրողների կաշառումը խախտում են համարում: Մնացած ամբողջ աշխարհում դա սովորական երեւույթ է: Այնտեղ իսկական պայքար է գնում ընտրողների համար: Ճիշտ է, չեն առաջարկում կարտոֆիլով լի պարկ, սակայն, օրինակի համար, խոստանում են մթերքների հարկերի նվազում, ինչը, ըստ էության, նույնն է: Արեւմուտքի ընտրողը քվեարկում է` ելնելով իրատեսական պրագմատիզմից: Անցած խորհրդարանական ընտրություններին հայ ընտրողը մեծ մասմաբ նույն կերպ է վարվել»,- ասել է ԶԼՄԿԻ-ի տնօրենը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---