ԶԼՄ-ներ. ԻՊ-ն Իրաքում սկսել է պայթուցիկով անօդաչու թռչող սարքեր կիրառել![]() 12 հոկտեմբերի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սկսել են պայթուցիկով անօդաչու թռչող սարքեր կիրառել Իրաքում, ինչն արդեն իսկ զոհերի պատճառ է դարձել, հայտնում է բրիտանական Guardian-ը ֆրանսիական ԶԼՄ-ների վրա հղումով: Հոկտեմբերի 2-ին քրդական «փեշմերգա» կազմավորումների 2 մարտիկ է զոհվել և 2 ֆրանսիացի զինվոր վիրավորվել է, երբ ԻՊ դրոնը պայթել է: Հայտնի չէ պայթուցիկը գործի է դրվել հեռավար կառավարման սարքի միջոցով, թե գործել է թայմերը: Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, իրաքյան բանակն ու քրդական «փեշմերգա» կազմավորումները մեկնաբանություններ չեն արել այդ կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Իրաքում մոտ 500 ֆրանսիացի զինվորական է տեղակայված ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի կազմում, որը գլխավորում է ԱՄՆ-ն: Նրանց թվում են նաև հատուկ նշանակության ուժերը, որոնք վարժեցնում են քուրդ «փեշմերգաներին» երկրի հյուսիսում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |