ԶԼՄ-ներ. ԻՊ-ն Իրաքում սկսել է պայթուցիկով անօդաչու թռչող սարքեր կիրառել

ԶԼՄ-ներ. ԻՊ-ն Իրաքում սկսել է պայթուցիկով անօդաչու թռչող սարքեր կիրառել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սկսել են պայթուցիկով անօդաչու թռչող սարքեր կիրառել Իրաքում, ինչն արդեն իսկ զոհերի պատճառ է դարձել, հայտնում է բրիտանական Guardian-ը ֆրանսիական ԶԼՄ-ների վրա հղումով:

Հոկտեմբերի 2-ին քրդական «փեշմերգա» կազմավորումների 2 մարտիկ է զոհվել և 2 ֆրանսիացի զինվոր վիրավորվել է, երբ ԻՊ դրոնը պայթել է:

Հայտնի չէ պայթուցիկը գործի է դրվել հեռավար կառավարման սարքի միջոցով, թե գործել է թայմերը: Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, իրաքյան բանակն ու քրդական «փեշմերգա» կազմավորումները մեկնաբանություններ չեն արել այդ կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իրաքում մոտ 500 ֆրանսիացի զինվորական է տեղակայված ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի կազմում, որը գլխավորում է ԱՄՆ-ն: Նրանց թվում են նաև հատուկ նշանակության ուժերը, որոնք վարժեցնում են քուրդ «փեշմերգաներին» երկրի հյուսիսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---