Արամ Մանուկյանի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է

Արամ Մանուկյանի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ կալանքի դեմ:

«Մենք բողոքարկել էինք Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ինչը Վերաքննիչն այսօր մերժեց»,- հայտարարել է Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը,-հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ դատարանի որոշման մեջ հիմնավորված չէ, թե ազատության մեջ մնալու դեպքում իր պաշտպանյալն ինչպես է խուսափելու քննությունից:

Հարություն Բաղդասարյանը փոխանցել է, որ Արամ Մանուկյանը չի մասնակցել դատական նիստին։

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---