Հայաստանի ընտրությունները պետք է ազդանշան դառնան Ռուսաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանում անցած ընտրությունները պետք է Ռուսաստանի ուշադրությունը գրավեն այնքանով, որ նախընտրական արշավի ընթացքում վերջին տարիներին առաջին անգամ քննարկվում էր Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի հարցը, նրա եւ Արեւմուտքի հետ համագործակցության սահմանների եւ հնարավորթյունների հարցը: Այդ մասին «Իզվեստիյա» թերթում գրում է ԱՊ Երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա կարծիքով, «մտածելով սեփական շահերի մասին` Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարող հետագայում եւս հին ուղեբեռով առաջ շարժվել, որ միայն հայ-ռուսական հարաբերությունների մասին կենացները բավական չեն, որ ժողովուրդների եւ պետությունների հարաբերությունները չեն տանում առանց փողկապի հանդիպումներին նախագահների միջեւ»: «Եթե Ռուսաստանի շահերը Կովկասում չեն վերջանում նրա պետական սահմանի վրա, ժամանակն է, որ մենք լրջորեն դրանցով զբաղվենք Հայաստանում»,- ընդգծել է Զատուլինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---