Պայմանագրային զինծառայողը հետմահու պարգևատրվել է արիության մեդալով

Պայմանագրային զինծառայողը հետմահու պարգևատրվել է արիության  մեդալով

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---