Պայթյուն Անկարայում. վեց մարդ զոհվել է, մոտ հարյուրը վիրավորվել

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Անկարայի առեւտրի կենտրոնի մոտ պիկ ժամին պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է վեց, վիրավորվել շուրջ հարյուր մարդ: Պայթյունի վայր այցելած երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կատարվածն անվանել է «ահաբեկչության ահավոր գործողություն»: Թուրք վարչապետը հրաժարվել է որեւէ ենթադրություն անել այն մասին, թե ով կարող է կանգնած լինել պայթյունի ետեւում: Պայթյունը տեղի է ունեցել հուլիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Ավելի վաղ նման գործողություններ Թուրքիայում կատարել են քուրդ անջատականները, ձախ գրոհայինները, ինչպես նաեւ ծայրահեղ իսլամիստները: 2003 թվականին 30 մարդ է զոհվել եւ եւս 146-ը վիրավորվել են, երբ պայթեցին ավտոմեքենաներում դրված ռումբերը Ստամբուլի երկու սինագոգերի մոտ: Հինգ օր անց 32 հոգի սպանվեց բրիտանական հյուպատոսության եւ HSBC բանկի մոտ հնչած պայթյուններից: Ենթադրում են, որ պայթյունները Ստամբուլում կազմակերպել է Ալ-Քաիդան: Անցյալ տարի քուրդ անջատականները մի շարք պայթյուններ են կատարել թուրքական հանգստավայրերում, զոհվել է շուրջ 100 հոգի:



Անկարայում պայթյունի համար պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել: Ինչպես հաղորդում է թուրքական հեռուստատեսությունը, ոստիկանությունը կարծում է, որ ռումբերի պատրաստման համար օգտագործվել պայթուցիկ նյութ, որը հաճախ են օգտագործում քուրդ անջատողականները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---