ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Հայկ Ասլանյանը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Հայկ Ասլանյանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվելՀայկ Ասլանյանը:

Նա ծնվել է 1971թ.-ին Սևան քաղաքում: Կրթությունը՝ 1988-1993թթ. ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ, իրավաբանի որակավորում, 2002-2005թթ. ՀՀ Պետական կառավարման, ակադեմիա, պետական ծառայողի որակավորում է ստացել:

1994-1997թթ. աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունում որպես քննիչ, 1997-1999թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ, 1999թ. Երևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ, 1999-2004թթ. ՀՀ զինվորական դատախազություն՝ հատկապես կարևոր գործերով քննիչ, 2004-2008թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ դատախազ, 2008-2011թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ ավագ դատախազ, 2011-2012թթ. ՀՀ գլխավոր դատախազություն՝ ավագ դատախազ, 2012-2014թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ, 2014թ մինչ օրս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---