Ահաբեկչությունն Անկարայում կարող էր ուղղված լինել Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարի դեմ

PanARMENIAN.Net - Ահաբեկչությունն Անկարայում կարող էր ուղղված լինել Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարի դեմ: Ինչպես հաղորդում է «Հյուրիեթը», պայթյունը տեղի է ունեցել Յաշար Բույուկանիտի երթուղու վրա, երբ նա ուղեւորվում էր ընդունելության ի պատիվ 49 երկրներից ժամանած 300 հյուրերի, որոնք մասնակցում էին Անկարայում անցնող զենքի միջազգային ցուցահանդեսին` IDEF-2007: Թուրքիայի իշխանություններն արդեն առարջ են քաշել պայթյունին Քրդական աշխատավորական կուսակցության` ՔԱԿ-ի մասնակցության մասին վարկածը: Գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Բույուկանիտը չի բացառել, որ կարող են նոր գործողություններ կատարվել քուրդ գրոհայինների կողմից Թուրքիայի տարբեր քաղաքներում:



Թուրքական բանակի եւ հատուկ ծառայությունների ղեկավարությունը չորեքշաբթի անց է կացնում արտակարգ խորհրդակցություններ, նվիրված Անկարայում պայթյունի վերլուծությանը: Չի բացառվում, որ այնտեղ կքննարկվեն անվտանգության լրացուցիչ միջոցներ, որոնք կիրառվելու են երկրում, այդ թվում նաեւ ծովային հանգստավայրերում զբոսաշրջության սեզոնի բացման կապակցությամբ:



Քուրդ անջատողականներին բռնության կարող էր դրդել թուրքական բանակի կողմից Իրաքի հետ սահմանում ՔԱԿ-ի ջոկատների դեմ ձեռնարկած խոշոր գործողությունը, այն, որ քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցության ներկայացուցիչները չեն կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որ կայանալու են հուլիսի 22-ին, ինչպես նաեւ ՔԱԿ-ի ձգտումը ապակայունացնել քաղաքական իրավիճակն երկրում ընտրությունների շեմին, գրում է «Ջումհյուրիեթը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---