Թուրքական իշխանությունները տվել են Անկարայում պայթյուն իրագործած մահապարտ-ահաբեկչի անունը

PanARMENIAN.Net - Թուրքական մայրաքաղաքում կայացած պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ: Այդ մասին հայտարարել է Անկարայի նահանգապետ Քեմալ Օնալը: Նա հայտնել է, որ «ըստ հաստատված տվյալների, պայթուցիկն ամրացված էր 1979 թվականին ծնված Գյուվեն Ակուշի գոտուն, ով ապրում էր Սիվաս նահանգում»: Նահանգապետը նաեւ հայտնել է, որ հետաքննությունը հանգել է այն եզրակացությանը, որ ահաբեկչության «ձեռագիրը» հատուկ է երկրի անջատողական խմբավորումներին: Ողբերգության արդյունքում, որը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան մայրաքաղաքի աշխույժ շրջաններից մեկում` Ուլուսում, զոհվել է 6 եւ վիրավորվել 102 մարդ, այդ թվում Պակիստանի 10 քաղաքացի: Մի պակիստանցի զոհվածների թվում է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---