24 մայիսի 2007 - 17:29 AMT
Թուրքիայում ձերբակալված ահաբեկչուհին ծրագրում էր պայթեցնել Բաքու-Ջեյհան նավթամուղը
Թուրքական Ադանա քաղաքում ձերբակալված մահապարտ-ահաբեկչուհին ծրագրում էր պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանող նավթամուղը: Այդ մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով հատոիկ ծառայություններում իրենց աղբյուրները:

Ահաբեկչուհին, որը Թուրքիայում օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության` PKK-ի ակտիվ անդամներից է, ձերբակալվել է մայիսի 23-ին իր հանցակցի հետ: Նրանից առգրավվել է 11,3 կգ A-4 տիպի պլաստիկ պայթուցիկ, երկու նռնակ եւ 12 պայթուցիչներ, լրագրողներին է հաղորդել Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգի նահանգապետ Իլհան Աթիշը:

Նույնատիպ պայթուցիկ էր օգտագործվել երեքշաբթի օրը Անկարայում կատարված ահաբեկչության ժամանակ: Ըստ պաշտոնական տվյալների, այնտեղ զոհվեցին վեց մարդ եւ 121-ի վիրավորվեցին: Ահաբեկչությունն Անկարայում կատարել է մահապարտ ահաբեկիչ 29-ամյա Գյուվեն Աքքուշը: Թուրքայի իշխանությունները կասկածում են, որ ահաբեկչության կազմակերպմանը մեղսակից է PKK-ն, սակայն այդ կուսակցությունը հայտարարություն տարածեց, որում հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները: