ԵՄ-ն մտադիր չէ Սիրիայի պատճառով հակառուսական պատժամիջոցներ սահմանել

ԵՄ-ն մտադիր չէ Սիրիայի պատճառով հակառուսական պատժամիջոցներ սահմանել

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները չեն առաջարկել Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոգերինին ասել է, որ Եվրամիությունը չի քննարկել նոր պատժամիջոցների հարցը: Նա նշել,է, որ այդ հարցն արծարծվել է միայն ԶԼՄ-ներում: «Հանդիպումներից ոչ մեկի ժամանակ անդամ երկրներից ոչ մեկը նման առաջարկ չի արել»,-հավելել է Մոգերինին ԵՄ ԱԳ նախարարների նիստից առաջ:

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հերթին հայտարարել էր, թե պատժամիջոցների սահմանումը Մոսկվայի դեմ չի թեթևացնի քաղաքացիական բնակչության վիճակը: Նա ասել է նաև, որ հիմա ամենակարևորը Հալեպում հրադադարի մասին բանակցությունները վերսկսելն է:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում էր Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը: Պատճառը իրավիճակն է սիրիական Հալեպում: Արևմուտքի երկրները մեղադրում են Ռուսաստանին խաղաղ բնակիչներին և զինյալ ընդդիմությանը ռմբակոծելու մեջ:

Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, որ հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչներին և մեղադրում են Վաշինգտոնին «չափավոր ընդդիմության վրա» ազդելու անկարողության մեջ`զատելու համար նրանց ջոկատներն ահաբեկիչներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---