ԵԽ հանձնաժողովը կոչ է արել Բաքվին համապատասխան պայմաններ ապահովել ղարաբաղյան հարցի լուծման համար24 մայիսի 2007 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրահանձնաժողովը` ԵԽԵՀ-ն հինգշաբթի հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցը: Այնտեղ նշվում են մի շարք առաջխաղացումներն այդ շրջանի ընթացքում, այդ թվում կրթության ոլորտում: Այսպես, բարելավվել է իրավիճակը, կապված պետական դպրոցներ այն անձանց երեխաների ընդունման հետ, որոնք քաղաքացի չեն եւ չունեն իրավաբանական կարգավիճակ: Բացի այդ, աշխատանք է տարվել ազգային փոքրամասնությունների կողմից իրենց մայրենին ուսումնասիրելու, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Սակայն պետական անձինք եւ քաղաքական գործիչները շարունակում են ռասիստական եւ սադրիչ բնույթի հայտարարություններ անել, խրախուսել կրոնական անհանդուրժողականությունը: Քաղաքացիություն չունեցող որոշ անձինք բարդությունների են բախվում իրավաբանական կարգավիճակի ստացման հարցում: Զեկույցը կոչ է անում Բաքվին համապատասխան միջոցներ ձեռնարկել, դատական աշխատակիցների ուսուցում անցկացնել ռասիզմի եւ անհանդուրժողականության ոլորտի օրենսդրության կիրառման հարցում: Առաջարկվում է հատուկ կառույցներ ստեղծել ռասիզմի դեմ պայքարելու եւ համապատասխան պայմաններ ստեղծել ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման համար, հաղորդում է «Թրենդը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |