Սվիտալսկին՝ վարչապետին. Պատրաստ ենք աջակցել բարեփոխումների շարունակական լինելուն18 հոկտեմբերի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, որոնք հիմնված են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը տնտեսական համագործակցության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Նշելով, որ առաջիկայում տեղի է ունենալու ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը՝ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը: Առանձին ոլորտային համագործակցության ծրագրերից կառավարության ղեկավարն ընդգծել է COSME և «Հորիզոն 2020» ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցության և գիտական ու նորարարական կարողությունների զարգացմանը, որոնք կառավարության գերակայությունների թվում են: Վարչապետը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում ԵՄ-ի տեխնիկական օժանդակությունը և եվրոպական ֆինանսական կառույցների ներգրավվածությունը մեր երկրում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի իրականացման գործում: Կարապետյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով: Սվիտալսկին նշել է, որ Կարապետյանի նշանակումը կառավարության ղեկավարի պաշտոնում նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Սվիտալսկին հայտնել է ԵՄ աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների շարունակականության ապահովման գործում և նշել, որ այսօր առկա ՀՀ-ԵՄ հագեցած օրակարգը կարող է ապահովել դրական զարգացումներ և նախանշել այն հեռահար ծրագրերը, որոնք կամրագրվեն շրջանակային նոր համաձայնագրում: Նա ողջունել է ՓՄՁ-ների զարգացմանն ու բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նպատակային ծրագրերը և նշել, որ այդ ուղղությամբ ևս ԵՄ-ն շահագրգիռ է համագործակցել գործադիրի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2017-2020 թթ. ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության փաստաթղթին, Գործընկերության առաջնայնությունների մշակման գործընթացին, վիզային ռեժիմի ազատականացմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |