Թալիշում պատնեշ է կառուցվում. Ընտանիքներ են բնակեցվելու18 հոկտեմբերի 2016 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղում պատնեշ է կառուցվում: Այս մասին լրագրողներին ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը հայտնել է, որ առաջակիայում Թալիշում ևս երեսուն ընտանիք պետք է բնակեցվի: «Որևէ մեկը տրամադրված չէ տարածքներ զիջել Ադրբեջանին:Մի´ հավատացեք, որ նման բան կարող է լինել, որևէ մեկը նման տրամադրություն չունի և չի ունենալու: Այդպիսի խոսակցությունները Հայաստանում բացառապես մի նպատակ ունեն՝ շահարկել խնդիրը, առաջացնել վատ տրամադրություն հասարակության շրջանում, և դրա վրա որոշակի քաղաքական դիվիդենդներ շահել»,- ասել է նա, գրում է Yerkir.am-ը: 2016 թվականի ապրիլի 2-ին Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիներին հաջողվել էր գյուղ մտել, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանցիները գնդադակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաև 1924-ին ծնված Մարուսյա Խալափյանին։ Թալիշի տարհանված բնակիճները վերաբնակեցվել են Արցախի ավելի ապահով բնակավայրերում, ինչպես նաև Հայաստանում՝ Չարենցավան քաղաքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |