Հալեպի արվարձանում բնակելի տներ են ռմբակոծվել, կան զոհեր

Հալեպի արվարձանում բնակելի տներ են ռմբակոծվել, կան զոհեր

PanARMENIAN.Net - Հալեպի արվարձանում բնակելի տներ են ռմբակոծվել, կան զոհեր: Բելգիայի օդուժը ավիահարված է հասցրել Հալեպի գավառի Հասաջեկ գյուղի շրջանում, որի հետևանքով 6 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնել են ռուսական Սիրիայի հաշտեցման կենտրոնում: Մոսկվայում հայտարարել են, որ կոշտ արձագանքի են սպասում ԱՄՆ-ից:

Ըստ ռուս զինծառայողների, հարվածը հասցվել է գիշերը` երկու տուն է ոչնչացվել, վեց մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հաշտեցման կենտրոնում նշել են, որ ռմբակոծման շրջանում ռուսական կամ սիրիական ինքնաթիռներ չեն եղել: Ավիահարվածի շրջանում նկատվել են ԱՄՆ գլխավորած միջազգայիյն կոալիցիայի կործանիչներ:

ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ «նշված ժամին այդ շրջանում արձանագրվել է Բելգիայի թագավորության ՌՕՈւ 2 F-16 կործանիչ:

Հոկտեմբերի 13-ին հրթիռակոծվել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասի դրոցներից մեկը, ինչի հետևանքով 7 երեխա է զոհվել, տասնյակ վիրավորներ կան: Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:Սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով Հալեպում զոհվել էր հինգ հայ, ութը վիրավորվել էին:Հրթիռակոծութվել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250.000-ից կրճատվել է մինչև 22-30.000: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20.000 հայ, որոնցից 17.000 հաստատվել է Հայաստանում, իսկ 13.000-ը` դարձել ՀՀ քաղաքացի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---