Սիրիան ՌԴ մաս է ճանաչել Ղրիմը19 հոկտեմբերի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Սիրիան ՌԴ մաս է ճանաչել Ղրիմը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Աբասը: «…Մենք ճանաչում ենք, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժան մասն է»,-հայտարարել է Հադիա Աբասը` նշելով, որ Սիրիայի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են ու հեռանկարային, իսկ հանրապետության իշխանությունները մտադիր են աշխատել դրանք բոլոր ոլորտներում զարգացնելու ուղղությամբ` քաղաքական, տնտեսական, սոցիալական և հյուպատոսային, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշել է Սիրիայի խորհրդարանի նախագահը, Ղրիմը ԽՍՀՄ մաս է եղել: «ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում վերադարձել է ակունքներին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեում ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, ինչն ուղղակիորեն անդրադարձել է թերակղզու բնակիչների շահերի վրա»: «Նրանք որոշել են միանալ իրենց երկրին: Ահա թե ինչ է տեղի ունեցել»,-ասել է Աբասը: 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |