Թրամփ-Քլինթոն նախընտրական հեռուստաբանավեճերի եզրափակիչը կայացել է20 հոկտեմբերի 2016 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Լաս Վեգասում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի նախընտրական հեռուստաբանավեճերի երրորդ եզրափակիչ փուլը: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 19-ին հաղթել է հեռուստաբանավեճի երրորդ փուլում: Այդպես է կարծում CNN և ORC-ի հարցման մասնակիցների 52%-ը: Ըստ այդ տվյալների, հարցվածների 52%-ը գտնում է, որ Քլինթոնն ավելի շահեկան դիրքում էր բանավեճի ժամանակ, իսկ 39%-ը կարծում է, որ հաղթողը Թրամփն է: Ըստ Washington Times-ի բլից հարցման վստահ հաղթանակ է տարել Թրամփը: Թրամփ-Քլինթոն հեռուստաբանավեճն ամենակոշտն էր ու լի փոխադարձ մեղադրանքներով նորագույն պատմության մեջ: Բոլոր փուլերում թեկնածուները խստորեն քննադատել են միմյանց: Ըստ թերթի հարցման, որն անցկացվել է թերթի կայքում, ինտերնետ օգտատերերի 77%-ն առաջին ժամերին քվեարկել է Թրամփի օգտին: Քլինթոնի համար քվեարկել է 17%-ը: Սակայն, մեկ ժամ անց թվերը մի փոքր փոխվել են և Երևանի ժամանակով 09:35-ի դրությամբ Թրամփի օգտին էր քվեարկել 74%-ը, իսկ Քլինթոնի օգտին` թերթի ընթերցողների 21%-ը: Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |