ԻՊ առաջնորդներն ու գրոհայինները հեռանում են Մոսուլից20 հոկտեմբերի 2016 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպության առաջնորդները հեռանում են Մոսուլից, որը գրոհում է իրաքյան բանակը: Այսպիսի հայտարարություն է արել ամերիկացի գեներալ Հերի Վոլեսկին, որը ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերի հրամանատարն է: Ըստ Վոլեսկու, նախանշաններ կան, որ գրոհայինները նահանջում են քաղաքից: Սակայն, նա չի հստակեցրել, թե հատկապես որքան մարդ է լքել Մոսուլը և որ ուղղությամբ են նրանք հեռացել, հայտնում է BBC-ին: Ըստ նրա, ԻՊ օտարերկրացի անդամները կմնան Մոսուլում, քանի որ նրանց համար փախչելն ավելի բարդ է, ուստի Մոսուլի համար միևնույն է հարկ կլինի մարտնչել: Save the Children բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Մոսուլից վերջին 10 օրում մոտ 5.000 մարդ է հեռացել: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին այդ շրջաններից մոտ 200.000 մարդ կհեռանա: ՄԱԿ-ը զգուշացրել է նաև, որ փախստականների տեսքով Մոսուլից կարող են հեռանալ ԻՊ գրոհայինները: Մոսուլում մոտ 1.5 մլն մարդ է մնում, ինչպես նաև ԻՊ մոտ 5.000 գրոհային: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընթերցեք նաև. Իրաքի հատուկջոկատայինները միացել են Մոսուլի ազատագրման գործողությանը Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |