Թուրքիայի հարավ-արևելքում ՔԱԿ ավելի քան 20 անդամ է սպանվել20 հոկտեմբերի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հոկտեմբերի 20-ին հայտնել է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 21 անդամի ոչնչացման մասին երկրի հարավարևելյան Հաքքյարի գավառում: «Հաքքյարի գավառի Չուկուրջա շրջանում գործողության ժամանակ ՔԱԿ 21 անդամ է սպանվել, չեզոքացվել է զինյալների 2 անօդաչու սարք: Բախումներում սպանվել է բանակի 2 զինվոր, ևս 5-ը վիրավորվել է»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ շարունակվող գործողությանը մասնակցում է նաև մարտական ավիացիան: Ավիահարվածների արդյունքում սպանվել է 10 քուրդ զինյալ: ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն մոտ 30 տարի, այն մոտ 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Ընթերցեք նաև. Փոխհրաձգություն Թուրքիայի հարավ-արևելքում. Զոհեր կան Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |