Հայազգի գործարարին սպանած 18-ամյա մոսկվացին խոստովանել է, որ կատարել է եւս 37 սպանություն28 մայիսի 2007 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Հարավ-Արեւմտյան շրջանի դատախազությունը քննում է ազգային հողի վրա կատարված հանցագործությունների մասին սկանդալային գործը: Ապրիլի կեսերին հայաստանցու սպանության համար ձեւրբակալված սրբապատկերների դպրոցի ուսանող 18-ամյա Արթուր Ռինոն քննիչներին անսպասելիորեն խոստովանեց, որ իր ընկերոջ, նույնպես ձերբակալված Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի ուսանող, 18-ամյա Պավել Սկաչեւսկու հետ գազանաբար մի քանի տասնյակ մարդ է սպանել: Դեռահասը այնքան մանրամասն է պատմել քննիչներին, թե ինչպես է «կատարել մահապատիժը» եւ «մաքրել քաղաքը», որ սկզբում միլիցիայում նրան չեն հավատացել, որոշելով, որ նա զրպարտում է իրեն: Սակայն ստուգման ընթացքում հաստատվել են նրա ցուցմունքներից արդեն մի քանիսը: Եվ եթե գտնվեն նաեւ մյուս հանցագործությունների ապացույցները, ապա այս գործը, անկասկած, լայն հասարակական արձագանք կստանա, քանի որ խոսքը գնում է արդեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ոչ թե հարձակման եզակի դեպքի, այլ զանգվածային սպանությունների շարքի մասին: Ռինոն եւ Սկաչեւսկին ձերբակալվեցին տաք հետքերով` ապրիլի 17-ին Կեդրովի փողոցում իր տան մոտ գործարար Կարեն Աբրահամյանի վրա հարձակվելուց հետո: Դանակի 20 հարված հասցնելով գործարարին, երիտասարդները փորձել են թաքնվել: Սակայն սպանության վկայի օգնությամբ միլիցիայի աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել հանցագործներին տաք հետքերով: Պարզվել է, որ անցած տարվա օգոստոսից ի վեր Ռինոն 37 մարդ է սպանել: Ընդ որում շուրջ 20 հոգուն իր ընկեր Սկաչեւսկու հետ: Սքինհեդն, ըստ օպերատիվ աշխատակիցների, խոստովանել է, որ «դպրոցից սկսած ատում է կովկասցիներին, որոնք գալիս են Մոսկվա, միավորվում են եւ ճնշում են ռուսներին» եւ հասկացել է, որ «պետք է մաքրել քաղաքը», գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |