Հայաստանում հնարավոր է ավտոմասերի արտադրություն կազմակերպվի20 հոկտեմբերի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի հավանությանն է ներկայացրել ԱՊՀ մասնակից պետությունների՝ մեքենաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Նրա խոսքով, համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում մեքենաշինության զարգացումը, կոոպերացիայի ընդլայնումը ոլորտում: Համաձայնագիրը հնարավորություն կտա տեղական արտադրողներին ինտեգրվել մեքենաշինության գործընթացներին, հայտնում է «Հայկական ժամանակը»: Վարչապետ Կարեն Կարապետյանը կես լուրջ-կես կատակ հարցրել է. «Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ վերագործարկեք»: Սուրեն Կարայանը պատասխանել է. «Երազ գործարանը չգիտեմ, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքների առաջարկություններ ստացել ենք»: ՀՀ տնտեսության առկա կառուցվածքը, միջավայրը, զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում, չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են Հայաստանի մարտահրավերներին: Այս մասին հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, ներկայացնելով նոր Կառավարության ծրագիրը, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որանհրաժեշտ են խորությամբ վերլուծել, վերաիմաստավորել տնտեսական զարգաման մասին պատկերացումներն ու մոտեցումները՝ հատկապես պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղություների, տնտեսության հաշվառման, վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության, մրցունակության վերաբերալ: Կարապետյանի ներկայացմամբ՝ երկրաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով ՀՀ կառավարության ներքո ձևավորելու է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, նշված խնդիրների լուծմամբ զբաղվելու են Հայաստանի, սփյուռքի, արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |