Գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսը՝ ՀԱՊ-ում. Ավելի քան 60 աշխատանք կցուցադրվի![]() 21 հոկտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային 48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է պատկերագիրք: Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը: Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թ. Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941թ. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարչուհու մոտ 300 գործը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |