Բան Կի Մունը հաստատել է. Հալեպում ժամանակավոր հրադադար է![]() 21 հոկտեմբերի 2016 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հաստատել է Հալեպում ռմբակոծությունների դադարեցման մասին տեղեկությունը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստվում է դեղամիջոցներ հասցնել Սիրիա։ ՄԱԿ-ը դեռևս չի կարողանում մուտք գործել Հալեպ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բան Կի Մուն ողջունել է Ռուսաստանի կողմից ռմբակոծությունների դադարեցումը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հոկտեմբերի 20-ից Հալեպում մեկնարկել է մարդասիրական հրադադարը․ ռուսական զինուժը և Սիրիայի կառավարական զորքերը որոշել են դադարեցնել ռմբակոծությունները՝ թույլ տալով խաղաղ բնակչությանը դուրս գալ պատերազմական գոտուց։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |