Ինչպես է Քլինթոնի ընտրարշավն ազդել հայտնի սերիալի վրա` կամ հակառակը![]() 21 հոկտեմբերի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Wikileaks-ը նյութեր է հրապարակել, որոնցից պարզ է դարձել, որ Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն աշխատում է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի թիմի հետ: Դռե 2016-ի ամռանը Wikileaks-ի հիմնադիրը հայտարարել էր, որ սկզբից Google-ը գործարքի մեջ էր մտել Բարաք Օբամայի աշխատակազմի հետ` ընկերության ղեկավարները վերջին 4 տարում ամեն շաբաթ այցելել են Սպիտակ տուն: «Այժ, Google-ն անմիջական ներգրավվածություն ունի Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավում: Շմիդտը գլխավորել է ընկերությունը, որը մշակել է Հիլարիի ընտրարշավի թվային ուղեկցությունը»,-ասել է Ջուլիան Ասանժը միջազգային մեդիաֆորումում` տեսակապի դուրս գալով Լոնդոնում Էկվադորի դեսպանությունից: Ըստ Վարքագծային հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի հոգեբանների, Google որոնողական համակարգը կարող էր ազդել ԱՄՆ ավելի քան 3 մլն ընտրողի կարծիքի վրա հօգուտ Քլինթոնի: Wikileaks-ի բացահայտումը շատ նման է ամերիկյան հայտնի «Թղթե տնակը» սերիալի սյուժեին: 4-րդ եթերաշրջանի (2016թ.) սյուժեով քաղաքական գործիչ Ուիլյամ Քոնվեյը, որը գլխավոր հերոս Ֆրենկ Անդերվուդի հակառակորդն է, կաշառում է գնդապետ Pollyhop-ին, որպեսզի նա հետևի ընտրողներին: Հատկանշական է, որ Բո Ուիլիմոնը` «Թղթե տնակի» սցենարիստը, քաղաքական փորձ ունի: Նա աշխատել է նաև Հիլարի Քլինթոնի հետ 2000թ., երբ վերջինս հավակնում էր սենատորի պաշտոնին Նյու Յորքից: Հարց է առաջանում` կարող էր Ուիլիմոնը, որը ժամանակին աշխատել է Քլինթոնի հետ, տեղափոխել իրական իրադարձությունները սերիալ, և հակառակը: Ուիլիմոնը, հենվելով սեփական փորձի վրա, գրել է «Ֆարրագուտ Նորթ» պիեսը, որով նկարահանվել է Ջորջ Քլունիի «Մարտյան իդեր» ֆիլմը: Ֆիլմի ստեղծման պատմությունը սկսվում է 2014-ին, երբ Ուիլիմոնը, որն ավարտել էր աշխատանքը նախագահության թեկնածու Հովարդ Դինի Այովայի ընտրական շտաբում, գրեց պիեսի սևագիր տարբերակը: Ուիլիմոնը պիես է գրել քաղաքական ինտրիգների և դավաճանության մասին` ելնելով սեփական փորձից: Ուիլիմոնը նախընտրական շտաբերում աշխատանքի մեծ փորձ ունի: «Թղթե տնակի» հերոսը` Դեմոկրատական կուսակցության անդամ, հավակնոտ կոնգրեսական Ֆրենկ Անդերվուդն իրեն պետքարտուղար դարձնելու խոստմանն ի պատասխան օգնում է Գարեթ Ուոքերին ԱՄՆ նախագահ դառնալ: Սակայն ընտրություներից հետո նախագահի աշխատակազմի ղեկավար Լինդա Վասկեզը հայտնում է Անդերվուդին, որ նա չի ստանա պաշտոնը: Վրդովված դավաճանությունից` Ֆրենկն ու նրա կինը պատրաստ են ցանկացած քայլի վրեժխնդիր լինելու համար նորընտիր նախագահից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |