Թուրքիան պատրաստվում է կառուցել աշխարհի ամենախոշոր արևային էլեկտրակայանը21 հոկտեմբերի 2016 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է Քոնիայում խոշոր արևային էլեկտրակայան կառուցելու մասին: Թուրքական Memurlar.com.tr լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Ալբայրաքը նշել է, թե կայանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 1.3 մլրդ դոլարի ներդրում: Նշվում է, որ կայանն ի վիճակի կլինի բավարարել ավելի քան 600 հազար բնակարանի էներգետիկ կարիքները: Թուրք նախարարի խոսքով 1000 մեգավատ հզորությամբ կայանը ամենահզորն է լինելու աշխարհում իր տեսակի մեջ: Առաջիկայում հայտարարվելիք աճուրդում կորոշվի, թե որ ընկերությունը կամ ընկերություններն են կառուցելու կայանը: Նշվում է, որ նախատեսվում է 2018-ի վերջերին ավարտին հասցնել կայանի շինարարությունը: Ալբայրաքը տեղեկացրել է նաև 2017-ին տեղի ունենալիք մեկ այլ աճուրդի մասին, որտեղ էլ ընտրվելու է այն ընկերությունը, որը պետք է քամու էներգիայով աշխատող կայաններ կառուցի: Այլ մանրամասներ այդ նախագծի մասին թուրք նախարարը չի հաղորդել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |