ՀՔԾ-ն՝ Ենիգոմշյանի հաշվեհամարի վրա կալանք դնելու լուրի մասին. Քրգործով տվյալները հրապարակման ենթակա չեն21 հոկտեմբերի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը հոկտեմբերի 21-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հատուկ քննչական ծառայության որոշմամբ կալանք է դրվել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա: «Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետև բանկային հաշիվը որևէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ, այն այլ առումով ևս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվը Ա Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է», - ասված է հայտարարությունում: Այս հարցով ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից PanARMENIAN.Net ին պարզաբանել են, որ նախնական քննության գաղտնիության պահպանության նկատառումներից ելնելով քրեական գործի վերաբերյալ տվյալները նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ, նա ձերբակալվել էր հուլիսի վերջին: Օգոստոսի 8-ին Ենիգոմշյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |