Վ.Պրյախին. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում հայկական պետականությունն ավելի ամրապնդվեց

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ամրապնդեցին հայկական պետականությունը: Այդ մասին երեքշաբթի օրը լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: «Հայաստանը մեկ քայլ առաջ կատարեց ընտրությունների անցկացման ճանապարհին. 2003 թվականի համեմատ 2007 թվականի ընտրություններն անցան առավել հանգիստ եւ ժողովրդավարական պայմաններում: Ընդհանուր առմամաբ, ես կասեի, որ ընտրությունների ընթացքում հայկական պետականությունն ավելի ամրապնդվեց»,-ասել է նա:



Ընդ որում Վ.Պրյախինը նշեց, որ չնայած խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին դրական զեկույցներին, միջազգային դիտորդները գրանցել են նաեւ որոշ թերություններ, որոնց վերաբերյալ «եղել են եւ կլինեն հանձնարարականներ, որոնք, ինչպես մենք հուսով ենք, հաշվի կառնվեն 2003 թվականի ընտրությունների նախապատրաստման ժամանակ»:



Միեւնույն ժամանակ որպես դրական գործոն դեսպանն ընդգծեց իրավապահ մարմինների առանձնակի ուշադրությունն ընտրությունների հանդեպ, բոլոր թերությունների գրանցումը, քաղաքացիների բոլոր հայտարարությունների քննարկումը: Նրա համոզմամբ, գրանցված խախտումների հիման վրա կհարուցվեն քրեական գործեր:



«Միեւնույն ժամանակ ցանկալի կլիներ, եւ դա է առաջնային խնդիրը, որ Հայաստանում ձեւավորվեր նաեւ առավել լուրջ, կառուցողական, խոշոր ընդդիմություն, որը պետք է պատշաճ կերպով ներկայացված լինի խորհրդարանում, ինչն առայժմ չկա»,-ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---