LG-ն հրաժարվել է մոդուլային սմարթֆոնների մշակումից

LG-ն հրաժարվել է մոդուլային սմարթֆոնների մշակումից

PanARMENIAN.Net - Կորեական LG-ն հայտարարել է, որ հրաժարվում է մոդուլային սմարթֆոնների մշակումից:

Նախկինում ընկերությունը մտադիր էր տարբեր մոդուլների մեծ հավաքածուով սմարթֆոն թողարկել, սակայն պարզվեց, որ դա բավականին բարդ է: Մոդուլային կառուցվածքով և սեփական էկոհամակարգով հեռախոսի հայեցակարգը բարդ է նույնիսկ փորձառու կորեացիների համար, գրում է Hi-news-ը:

Ընկերությունը գարնանը G5 սմարթֆոնն է թողարկել, որին կարելի է միացնել անալոգաթվային վերափոխիչ կամ կրկնակի տեսախցիկի կառավարման մոդուլ:

Սակայն վաճառքների ցուցանիշները ցածր եղան: Ընկերությունում հայտնեցին, որ օգտատերերի համար բարդ է կառավարել այդ բոլոր լրացուցիչ հնարավորությունները, իսկ բուն մոդուլային սարքերը բավականին բարդ են արտադրության համար, ուստի որոշվեց դադարեցնել աշխատանքը գաղափարի հետագա զարգացման վրա, հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Google-ը սառեցրել է Project Ara մոդուլային սմարթֆոնի մշակումը` «ավելի ռացիոնալ» դարձնելով իր մոտեցումը սմարթֆոնների և սարքերի այլ ապահովման ստեղծման հարցում: Google-ի ներկայացուցիչներն արդեն աշնանը մտադիր էին փորձանմուշների նախատիպերն ուղարկել մշակողներին, իսկ 2017-ին` թողարկել սարքի կոմերցիոն տարբերակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---