Շտայնմայեր. ԵՄ-ին փլուզում է սպառնում![]() 24 հոկտեմբերի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսական ճգնաժամը, փախստականների հոսքը դեպի Եվրոպա, շոկը ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեից նպաստել են նրան, որ Եվրոպան հայտնվի ուժեղ անկայունության գոտում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: «Հավերժ խաղաղություն մայրցամաքում» և «Եվրոպան այլընտրանք չունի» կարգախոսներն արդեն ուղղակի չեն դիմանում քննադատությանը»,-ասել է Շտայնմայերը: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԵՄ անդամ երկրներից շատերը քննադատում են Բրյուսելի քաղաքականությունը: «Եվրոպայի նույնիսկ ամենահավատարիմ կողմնակիցներն այժմ տեսնում են, որ մենք պետք է նորից համոզենք մարդկանց…Եթե մենք չիմանանք, ինչպես գնահատել ԵՄ-ն, այն փլուզման եզրին կհայտնվի»,-ասել է Շտայնմայերը, հայտնում է korrespondent.net-ը: Ելնելով այդ իրողությունից` Գերմանիայի ԱԳՆ եվրոպական շրջայց կմեկնարկի` քննարկելու համար հանրության հետ ԵՄ ապագան: «Դա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք վարդագույն ակնոցով նայել Եվրոպայի ապագային, հակառակը, ցանկանում ենք քննադատություն լսել, որպեսզի իմանանք, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ Եվրոպայում»,-ասել է Շտայնմայերը: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր հայտարարել, որ Եվրամիությունը կրիտիկական վիճակում է և պետք է գործնականում ցույց տա, որ կարող է վերափոխվել: «Մենք կրիտիկական վիճակում ենք: Պետք է գործողություններով ցույց տալ, որ մենք կարող ենք բարելավել իրավիճակն անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանության ոլորտում համագործակցության, տնտեսական աճի ու աշխատանքի շուկայի հարցերում»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |