Sme.acba.am բիզնեսի կառավարման ու զարգացման անվճար հարթակը ներկայացվել է ՀՀ մոտ 200 ձեռնարկությանը26 հոկտեմբերի 2016 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը տնտեսության տարբեր ոլորտների մոտ 200 ձեռնարկության ներկայացուցիչներին ներկայացրել է Sme.acba.am կայքը, որը կոչված է օնլայն տիրույթում բիզնեսի կառավարմանն ու զարգացմանն ուղղված անվճար հարթակ դառնալ՝ հասանելի լինելով բոլորի համար: Ծրագիրը կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ լայն գործակցության արդյունքում: Առցանց հարթակի միջոցով սկսնակ և գործող գործարարները կարող են ներբեռնել ուսուցողական նյութեր և տեսահոլովակներ, օգտվել մի շարք բիզնես-գործիքներից և տարատեսակ ֆինանսական հաշվիչներից: Այն նաև նախատեսված է դառնալ գործակցության յուրահատուկ հարթակ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ բացելով նրանց առաջ: «Մենք միշտ եղել ենք սոցիալապես պատասխատու բանկ: Այս է պատճառը, որ ցանկանում ենք անընդհատ զարգացող հաճախորդ-գործընկերներներ ունենալ, ու հենց այս մղումն է, որ թույլ տվեց մեզ շուրջ երեք տարվա համառ աշխատանքից հետո ունենալ նման արդյունք: Հետագայում նախատեսում ենք ընդլայնել առցանց հարթակի գործունեության տիրույթը` նաև ներառելով գյուղատնտեսության ոլորտը», - ասել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «ՓՄՁ-ների համար հնարավորություն ստեղծելը IFC-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է՝ համաշխարհային մասշտաբով, ինչպես նաև Հայաստանում: Այս նոր հարթակը բանկի և IFC- ի համատեղ ջանքերի արդյունք է, որի նպատակն է ՓՄՁ-ներին տրամադրել աճի համար անհրաժեշտ գիտելիքներ: Մենք բարձր ենք գնահատում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հանձնառությունը առաջնորդել այս կարևոր նախաձեռնությունը», -ասել է IFC-ի` Հարավային Կովկասում տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը: Sme.acba.am կայքը կգործարկվի դեկտեմբեր ամսին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |